Դիմիտրով. «Այժմ հեշտ շրջան չէ, չեմ ստի»Դիմիտրով. «Այժմ հեշտ շրջան չէ, չեմ ստի»

Դիմիտրով. «Այժմ հեշտ շրջան չէ, չեմ ստի»

18.03.15 19:53
Դիմիտրով. «Այժմ հեշտ շրջան չէ, չեմ ստի»

Աշխարհի 11-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը, Indian Wells-ի 3-րդ շրջանում 4:6, 6:1, 5:7 հաշվով պարտվելով Թոմի Ռոբրեդոյին, ասել է, որ մարզչի հետ ուղղումներ է մտցնում իր խաղի մեջ:

«Ես շատ գործոնների վրա եմ աշխատում, որի համար շատ ժամանակ է պետք: Ես դեռ պետք է կատարելագործեմ խաղս, վերամշակեմ այն: Շատ բարդ է փոխել հոգնեցնող խաղաոճը; Արդյունքը միանգամից չի ստացվում:

Ամեն անգամ, երբ ինձ չի հաջողվում ցույց տալ անհրաժեշտ թենիսը, ամոթալի է: Այժմ ինձ մոտ հեշտ շրջան չէ, չեմ ստի: Բայց աստիճանաբար ամեն ինչ ուղղվում է»,- թենիսիստի խոսքն է մեջբերում Tennis.com-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված