Իվանովիչ. «Գարսիան կարող է ընդգրկվել Top-10-ում»Իվանովիչ. «Գարսիան կարող է ընդգրկվել Top-10-ում»

Իվանովիչ. «Գարսիան կարող է ընդգրկվել Top-10-ում»

17.03.15 19:28
Իվանովիչ. «Գարսիան կարող է ընդգրկվել Top-10-ում»

Սերբ Անա Իվանովիչը մեկնաբանել է Indian Wells-ի 3-րդ շրջանում ֆրանսուհի Կարոլին Գարսիայից կրած պարտությունը (2:6, 7:5, 2:6):

«Խաղը շատ բարդ էր: Կարծում եմ՝ շատ կարևոր էին 3-րդ սեթի 4-րդ և 5-րդ գեյմերը, և առանցքային պահերին Գարսիայի մոտ ամեն ինչ ստացվեց:

Ես ողջ ուժով պայքարեցի, կարողացա վերադառնալ խաղին և հաղթել 2-րդ սեթում, բայց 3-րդ սեթում նա մի շարք հիանալի հարվածներ կատարեց:

Գարսիան շատ լավ թենիս է ցուցադրում: Եթե նա շարունակի նույն ոգով, ապա՝ կընդգրկվի top-10-ում»,- ասել է թենիսիստուհին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված