Ջոկովիչ. «Այսօր շատ սխալվեցի»Ջոկովիչ. «Այսօր շատ սխալվեցի»

Ջոկովիչ. «Այսօր շատ սխալվեցի»
17.03.15 16:10
Նովակ Ջոկովիչը, Indian Wells-ի 3-րդ շրջանում 7:5, 6:3 հաշվով հաղթելով Ալբերտ Ռամոս-Վինոլասին, գնահատել է իր խաղը:
«Միանշանակ այնքան լավ չխաղացի, որքան առաջին խաղում, բայց հաղթանակը մնում է հաղթանակ: Խաղը բարդ ստացվեց, ես շատ սխալվեցի: Հույս ունեմ հաջորդ խաղում կավելացնեմ: Վաղը պետք է շատ աշխատեմ, որ այսքան սխալ թույլ չտամ:
Իզների հետ խաղը բոլորովին այլ է լինելու: Եթե օրը լավ լինի նրա համար, ապա՝ ինձ համար բարդ կլինի»,- աշխարհի առաջին ռակետի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:
Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Նովակ Ջոկովիչը խաղալու է Ջոն Իզների հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված