Ֆեդերերն ուրախ է կրկին խաղալ Սեպիի հետՖեդերերն ուրախ է կրկին խաղալ Սեպիի հետ

Ֆեդերերն ուրախ է կրկին խաղալ Սեպիի հետ

16.03.15 18:57
Ֆեդերերն ուրախ է կրկին խաղալ Սեպիի հետ

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը խոսել է Indian Wells-ի 3-րդ շրջանում իտալացի Անդրեաս Սեպիի հետ սպասվող խաղից:

«Ես շատ ուրախ եմ, որ կրկին խաղալու եմ Սեպիի հետ: Ավստրալիայում նրա հետ խաղից ես գոհ չեմ: Ես գիտեի, որ նա կարող է հիանալի թենիս խաղալ և հաղթել ինձ, դա խնդիր չէ: Ես կենտրոնացած չէի, դա շատ բարդ խաղ էր և ես պարտվեցի:

Սեպին հիանալի խաղաց և ճնշում գործադրեց ինձ վրա: Հուսով եմ՝ այս անգամ ավելի լավ կխաղամ: Ես պատրաստ կլինեմ այդ խաղին, դրանում կասկած չկա: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կրկի խաղալ նրա հետ»,- թենիսիստի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ Australian Open-2015-ում Ֆեդերերը 4:6, 6:7 (5:7), 6:4, 6:7 (5:7) հաշվով պարտվել էր Սեպիին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված