Ուիլյամս. «Այս խաղում ավելի հանգիստ էի»Ուիլյամս. «Այս խաղում ավելի հանգիստ էի»

Ուիլյամս. «Այս խաղում ավելի հանգիստ էի»

16.03.15 14:30
Ուիլյամս. «Այս խաղում ավելի հանգիստ էի»

Սերենա Ուիլյամսը, Indian Wells-ի 3-րդ շրջանում 6:2, 6:0 հաշվով հաղթելով Զարինա Դիյասին, խոսել է BNP Paribas Open վերադառնալուց հետո իր 2-րդ խաղից ստացած տպավորություններից:

«Այս խաղն առաջինից հանգիստ էր: Այժմ ես փորձում եմ մտնել ռիթմի մեջ և հստակ հարվածել գնդակին: Այս խաղում ես ավելի հանգիստ էի, քանի որ ավելի ճիշտ էի գործում և այնքան չէի սխալվում, որքան 1-ին խաղում:

Խաղից հետո ես խոսել եմ հայրիկիս և Վինուսի հետ: Նրանք շատ հպարտ են, և ես շատ ուրախ եմ դրա համար: Այժմ ես փորձում եմ բացի մրցաշարից ոչնչի մասին չմտածել»,- ասել է թենիսիստուհին:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ուիլյամսը կխաղա իր հայրենակից Սլոուն Սթիվենսի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված