Հայտնի են 12 մասնակիցների անուններըՀայտնի են 12 մասնակիցների անունները

Հայտնի են 12 մասնակիցների անունները

14.03.15 11:55
Հայտնի են 12 մասնակիցների անունները


Ապրիլի 9-18-ը Թբիլիսին հյուրընկալելու է Եվրոպայի երկաթախաղի լավագույն վարպետներին: Նախաօլիմպիական մրցաշրջանի կարևոր այս ստուգատեսին ըստ նախնական հայտերի պատրաստվում են մասնակցել աշխարհամասի 38 երկրի 290 մարզիկ:

Կանանց Եվրոպայի 28-րդ առաջնությունում 7 քաշային կարգերում մեդալների պայքարին կմասնակցի 118 ծանորդուհի, իսկ տղամարդկանց Եվրոպայի 94-րդ առաջնությանը՝ 172 ծանրորդ, ովքեր մեդալներ կխաղարկեն 8 քաշային կարգերում:

Բնականաբար, աշխարհամասի առաջատար ծանրորդների մրցապայքարին մասնակցելու են նաև Հայաստանի երկաթախաղի ուժեղագույն վարպետները:

Կանանց առաջնությանը մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսիյանը հայտավորել է 4 մարզուհու:

Թբիլիսիում կանանց առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են՝ 53 կգ՝ Աննա Գովելյան, 25 տարեկան, երկամարտի նախնական պատվերը 200 կգ, 58 կգ` Իզաբելլա Յայլյան, 20 տարեկան ՝ 190 կգ, 63 կգ ՝ Քրիստինե Պետրոսյան, 23 տարեկան՝ 220 կգ, +75 կգ ՝ Հռիփսիմե Խուրշուդյան, 27 տարեկան ՝ 250 կգ:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն էլ հայտավորել է՝ 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 22 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 250 կգ, 69 կգ՝ Ռուստամ Կարապետյան, 28 տարեկան՝ 320 կգ, Վանիկ Ավետիսյան, 28 տարեկան՝ 320 կգ, 77 կգ՝ Տիգրան Գ. Մարտիրոսյան, 26 տարեկան՝ 360 կգ, Անդրանիկ Կարապետյան, 19 տարեկան ՝ 360 կգ, Առաքել Միրզոյան, 25 տարեկան՝ 350 կգ, 85 կգ՝ Աղասի Աղասյան, 26 տարեկան՝ 360 կգ, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, 18 տարեկան՝ 400 կգ, 105 կգ Ռուբեն Ալեքսանյան, 25 տարեկան՝ 430 կգ:

Հավելենք նաև, որ առաջնությանում ելույթ ունենալու համար հայտավորվել են ևս 3 հայազգի ծարորդներ, ովքեր ըստ ամենայնի հանդես են գալու հետևյալ քաշային կարգերում՝ 77 կգ՝ Ռազմիկ Հունանյան, Ռուսաստան, 21 տարեկան ՝ 340 կգ, 85 կգ՝ Կարեն Թովմասյան, Հոլանդիա, 24 տարեկան՝ 361 կգ, 105 կգ՝ Սարգիս Մարտիրոսյան, Ավստրիա, 28 տարեկան՝ 386 կգ:

Ապրիլի 9-ին պատվիրակարությունները կժամանեն Վրաստան: Այդ օրը տեխնիկական ու բժշկական հանձնախմբերի խորհրդակցություն տեղի կունենա:

Ապրիլի 10-ին Վրաստանի ժամանակով ժամը 9:30-ից մինչև 13-ը կընթանա ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմի նիստը: Բուն մրցումները կսկսվեն ապրիլի 11-ին:

Ըստ մրցաշարի ժամանակացույցի, նախ այդ օրը առավոտյան ժամը 9-11-ը իրենց հարաբերությունները կպարզեն տղամարդկանց 56 կգ քաշային կարգի Բ խմբի մասնակիցները, ապա Վրաստանի ժամանակով ժամը 15:30-16:15-ը տեղի կունենա ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ կելնի 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Սմբատ Մարգարյանը: Առաջնությունը կավարտվի ապրիլի 18-ին: Առաջնության մեդալների վերջին հավաքածուն կվիճարկեն գերծանր քաշային կարգի ուժեղագույնները՝ Ա խմբի մասնակիցները, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված