Մարեյ. «Կարևորը թիմի հաղթանակն է»Մարեյ. «Կարևորը թիմի հաղթանակն է»

Մարեյ. «Կարևորը թիմի հաղթանակն է»

09.03.15 19:03
Մարեյ. «Կարևորը թիմի հաղթանակն է»

Բրիտանացի Էնդի Մարեյը մեկնաբանել է Դևիսի Գավաթի առաջին շրջանում ԱՄՆ-ի դեմ տոնած հաղթանակը:

«Բոլորը պայքարեցին մինչև վերջ, հատկապես երբ զիջում էինք: Ոչ-ոք չհանձնվեց, բոլորը պայքարեցին մինչև վերջ: Մենք արժանի էինք հաղթանակի: Սա լուրջ հաղթանակ է:

Դևիսի Գավաթն այն մրցաշարն է, երբ քո համար չես պայքարում: Կարևորը թիմն է: Խաղի օրերին ես շատ էմոցիոնալ էի:

Ես հպարտանում եմ թիմով և անձնակազմով: Կարծում եմ՝ բոլորը հիանալի խաղացին, և հպարտ եմ, որ թիմի մի մասնիկն էի»,- թենիսիստի խոսքն է մեջբերում The Guardian-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված