Գոռ Հունանյանը՝ Ռուսաստանի չեմպիոնԳոռ Հունանյանը՝ Ռուսաստանի չեմպիոն

Գոռ Հունանյանը՝ Ռուսաստանի չեմպիոն

05.03.15 11:45
Գոռ Հունանյանը՝ Ռուսաստանի չեմպիոն


Վոլգոգրադում մարտի 2-ից ընթանում է ծանրամարտի երիտասարդների (մինչ 21 տարեկանների) Ռուսաստանի առաջնությունը: Այս ստուգատեսի արդյունքներով ձևավորվելու է մարզաձևի Ռուսաստանի երիտասադրական հավաքականն, որը սկսելու է նախապատրաստվել հունիսի 6-13-ը Վրոցլավում (Լեհաստան) կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը:

Ռուսաստանի երիտասարդական առաջնությանն ըստ ներկայացրած նախնական հայտերի, այս անգամ մասնակցում է 123 մարզիկ՝ 66 ծանրորդ ու 57 ծանրորդուհի, ովքեր մեդալներ են խաղարկում երիտասարդների՝ 8, աղջիկների՝ 7 քաշային կարգերում:

Ստուգատեսի առաջին օրը շատ հաջող էր մրցաշարին մասնացկող հայազգի ծարորդների համար:

62 կգ քաշային կարգում 10 ծանրորդների մրցապայքարում երկամարտի 261 կգ (120+141) արդյունքով երիտասարդների Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ներկայացուցիչ 19-ամյա Գոռ Հունանյանը:

Նա 2013 թ. 77 կգ քաշային կարգի երիտասարդների աշխարհի չեմպիոն, 20-ամյա Ռազմիկ Հունանյանի կրտսեր եղբայրն է:

Գոռը երկամարտի միևնույն՝ 245 կգ ցուցանիշով արծաթե և բրոնզե մեդալի արժանացած Վլադիսլավ Օսոկինին ու Ռուստամ Լատիպովին գերազանցեց 16 կգ-ով, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված