Աղասի. «Մարեյն իմացել է թենիսի գաղտնիքը»Աղասի. «Մարեյն իմացել է թենիսի գաղտնիքը»

Աղասի. «Մարեյն իմացել է թենիսի գաղտնիքը»

03.03.15 12:18
Աղասի. «Մարեյն իմացել է թենիսի գաղտնիքը»


«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն Անդրե Աղասին հայտարարել է, որ Էնդի Մարեյը դեռ կհաղթի «Սաղավարտներում»:

«Կարծում եմ՝ Մարեյը նմանատիպ բան է վերապրել, ինչ ես: Հատկապես իմացել է թենիսի կեղտոտ գաղտնիքը՝ «Սաղավարտում» տոնած հաղթանակը ոչինչ չի փոխում: Հակառակը՝ հասկանում ես, որ իմաստը պետք է այլ բանում լինի:

Խաղում մնալու համար հարկավոր է այլ ուղիներ փնտրել: Պետք է մտածել, թե ինչպես շարունակել աճ գրանցել՝ չնայած նրան, որ դու այդպես էլ լավն ես: Պետք է հաշվի առնել, որ ցանցի մյուս կողմում կանգնած է Ջոկովիչը և հեշտ չի լինելու:

Կարծում եմ՝ հավանական է, որ Մարեյն ավելի շատ հաղթանակներ տոնի, քանի որ նա 2-3 մարդկանցից մեկն է, ովքեր պետք է հաղթեն:

Կարծում եմ՝ նրա լավագույն տարիները դեռ առջևում են, մենք դեռ կտեսնենք նրա լավագույն խաղը»,- Աղասիի խոսքն է մեջբերում The Guardian-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված