Նադալը նվաճեց կարիերայի 65-րդ տիտղոսըՆադալը նվաճեց կարիերայի 65-րդ տիտղոսը

Նադալը նվաճեց կարիերայի 65-րդ տիտղոսը

02.03.15 12:21
Նադալը նվաճեց կարիերայի 65-րդ տիտղոսը

Աշխարհի 3-րդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը, Բուենոս-Այրեսի մրցաշարի եզրափակչում 6:4, 6:1 հաշվով հաղթելով Խուան Մոնակոյին, նվաճեց մրցաշրջանում իր առաջին, իսկ կարիերայում՝ 65-րդ տիտղոսը:

28-ամյա իսպանացին կարիերային տիտղոսների քանակով հայտնվեց 5-րդ տեղում՝ շրջանցելով Բյորն Բորգին և Պիտ Սամպրասին:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոնին նախկինի պես գերազանցում են Ջոն Մակինրոյը (77), Ռոջեր Ֆեդերերը (84), Իվան Լենդլը (94) և Ջիմի Կոննորսը (109):

Բացի այդ, Roland Garros-ի 9-ակի չեմպիոնը նվաճեց կարիերայի 46-րդ գրունտային տիտղոսը՝ կրկնելով 62-ամյա արգենտինացի Գիլյերմո Վիլասին պատկանող ռեկորդը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված