Նադալ. «Ուրախ եմ խաղալ ընկերոջս հետ»Նադալ. «Ուրախ եմ խաղալ ընկերոջս հետ»

Նադալ. «Ուրախ եմ խաղալ ընկերոջս հետ»

01.03.15 20:41
Նադալ. «Ուրախ եմ խաղալ ընկերոջս հետ»


Իսպանացի Ռաֆայել Նադալը, Բուենոս-Այրեսի մրցաշարի կիսաեզրափակչում 7:6 (9:7), 6:2 հաշվով հաղթելով արգենտինացի Կարլոս Բերլոկին, մեկնաբանել է խաղի ելքը, ինչպես նաև խոսել եզրափակչի սպասումներից:

«Առաջին սեթում մրցակիցն ագրեսիվ էր խաղում, 2-րդ սեթում ես սկսեցի ավելի սուր և դինամիկ խաղալ: Հանգստությունն ու վստահությունն ինձ էներգիա տվեցին հանդիպման վերջում: Ես գոհ եմ հաղթանակից:

Ինչ վերաբերում է եզրափակչին, ապա` ես շատ ուրախ եմ Խուան Մոնակոյի համար: Նա վաղուց չէր հասել եզրափակիչ: Ես հաճույք կստանամ ընկերոջս հետ խաղից:

Բացի այդ, Բուենոս-Այրեսի եզրափակիչ դուրս գալը շատ կարևոր է ինձ համար: Սա իմ 1-ին եզրափակիչն է այս մրցաշրջանում»,- Նադալի խոսքն է մեջբերում АТР պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված