Աղասի. «Ռեկորդները շրջանցելու համար են»Աղասի. «Ռեկորդները շրջանցելու համար են»

Աղասի. «Ռեկորդները շրջանցելու համար են»
28.02.15 16:00
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն Անդրե Աղասին ուրախ կլինի, եթե ամերիկուհի Սերենա Ուիլյամսը շրջանցի իր կնոջ՝ Շտեֆի Գրաֆի, «Սաղավարտների» քանակով ռեկորդը՝ 22:
«Շտեֆին շատ ուրախ է, թե ոնց է անցկացրել կարիերան, նա արել է ամենն, ինչ կարողացել է: Սերենան տպավորիչ բաներ է անում: Հնարավոր է՝ նա պատմության մեջ մեծ թենիսիստուհի է, և հեշտ է դա ապացուցել՝ նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն բանի վրա 22 անգամ հաղթել է թե ոչ:
Ռեկորդները նա համար են, որ շրջանցվեն, և եթե դա հաջողվի Սերենային, ապա՝ հիանալի կլինի:
Վերջերս իմացա, որ Նովակ Ջոկովիչը շրջանցել է իմ ռեկորդը՝ Australian Open-ում տոնած հաղթանակների քանակով: Բայց ես միևնույն է ուրախ էի լավ խաղ նայել: Դա լավ է թենիսի համար»,- Աղասիի խոսքն է մեջբերում Reuters-ը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված