Հայ գրոսմայստերները բունդեսլիգայումՀայ գրոսմայստերները բունդեսլիգայում
Հայ գրոսմայստերները բունդեսլիգայում
25.02.15 13:25Լևոն Արոնյանը Գերմանիայի թիմային առաջնությունում 2 պարտիա խաղաց` գլխավորելով «Բադեն-Բադեն» ակումբը:
Նա նախ ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Ալեքսանդր Դոնչենկոյի (Գերմանիա) հետ, ապա՝ պարտության մատնեց գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերին (Բրազիլիա):
Սերգեյ Մովսիսյանը, ով նույնպես խաղում է «Բադեն-Բադենի» կազմում, հաղթեց FIDE-ի վարպետ Ուֆուկ Թունջերին (Թուրքիա) և գրոսմայստեր Սառա Հուլթին (Գերմանիա):
«Բադեն-Բադենը» 11 տուրից հետո 21 միավորով բունդեսլիգայում ընթանում է առաջին տեղում, հայտնում է armchess.am կայքը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված