Ջոկովիչ. «Հուսով եմ՝ ավելի լավ կխաղամ»Ջոկովիչ. «Հուսով եմ՝ ավելի լավ կխաղամ»

Ջոկովիչ. «Հուսով եմ՝ ավելի լավ կխաղամ»

25.02.15 12:24
Ջոկովիչ. «Հուսով եմ՝ ավելի լավ կխաղամ»


Նովակ Ջոկովիչը Dubai Duty Free Championships-ի առաջին շրջանում 6:4, 6:4 հաշվով հաղթեց Վասեկ Պոսպիշիլին:

«Ես դեռ փնտրում եմ խաղային ռիթմը: Ես խաղի ընթացքում համբերատար էի: Նա արագ է խաղում, ագրեսիվ է: Իմ թենիսն այն մակարդակի վրա չէր, որը ես կցանկանայի:

Հույս ունեմ հաջորդ խաղում ավելի լավ հանդիպում անցկացնել»,- թենիսիստի խոսքն է մեջբերում АТР պաշտոնական կայքը:

Նշենք՝ 2-րդ շրջանում Ջոկովիչը կխաղա Անդրեյ Գոլուբևի հետ: Այս շաբաթ հաղթելու դեպքում 27-ամյա թենիսիտը կնվաճի իր 50-րդ տիտղոսը և կդառնա Բաց դարաշրջանի 12-րդ խաղացողը, ում հաջողվել է անել դա (կշրջանցի իր մարզչին՝ Բորիս Բեկկերին):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված