Ջոկովիչ. «Բորիսից անընդհատ նոր բան եմ սովորում »Ջոկովիչ. «Բորիսից անընդհատ նոր բան եմ սովորում »

Ջոկովիչ. «Բորիսից անընդհատ նոր բան եմ սովորում »

24.02.15 11:43
Ջոկովիչ. «Բորիսից անընդհատ նոր բան եմ սովորում »

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է մարզչի հետ հարաբերությունների մասին:

«Ես անընդհատ Բորիսից ինչ-որ նոր բան եմ սովորում: Նա հոգեբանական տեսանկյունից ինձ շատ է օգնել: Նա գիտի այն փորձությունների մասին, որոնց միջով ես անցնում եմ:

Մենք շատ պլաններ ունենք, սա միայն սկիզբն է: Մենք իսկապես սկսել ենք միմյանց թե՛ կորտում, թե՛ դրա սահմաններից դուրս հասկանալ 2014 թ. 2-րդ կեսից:

Մենք գրեթե նույն ուղով ենք գնում. Բորիսը նույնպես հայր է դարձել, երբ 26 կամ 27 տարեկան էր: Մենք շատ ենք խոսել ընտանիքի, հայրության մասին:

Եթե ինձ հաջողվի ամեն ինչ ճիշտ անել, ապա՝ հավատում եմ, որ դրա հետևանքով արդյունքներ էլ կլինեն, չէ՞ որ ես զբաղվում եմ սպորտով, որը սիրել եմ, երբ առաջին անգամ ձեռքս եմ վերցրել ռակետը»,- թենիսիստի խոսքն է մեջբերում Tennis.com-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված