Նադալը հույս ունի վերականգնվելՆադալը հույս ունի վերականգնվել

Նադալը հույս ունի վերականգնվել

21.02.15 15:36
Նադալը հույս ունի վերականգնվել

Իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Ռիոյի մրցաշարի քառորդ եզրափակչում ուրուգվայցի Պաբլո Կուեվասի դեմ տոնած հաղթանակը (4:6, 7:5, 6:0):

«Խաղը բարդ էր: Ես գիտեի, որ խաղալու եմ մրցակցի դեմ, ով հաղթել է Սան-Պուլոյում, ով լավ է խաղում, ով եկել է այստեղ վստահ իր ուժերին:

Խաղի սկիզբը շատ բարդ էր, 2-րդ սեթը նույնպես հեշտ չստացվեց: Ես զգում էի, որ վերահսկում եմ խաղը:

Ես գոհ եմ, քանի որ սա կարևոր հաղթանակ էր և դուրս եկա կիսաեզրափակիչ: Սա լավ արդյունք է, որն ինձ միավորներ կտա; Հուսով եմ՝ ես կհասցնեմ վերականգնվել»,- ասել է թենիսիստը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված