Հայաստանի հավաքականը վերջինն էՀայաստանի հավաքականը վերջինն է

Հայաստանի հավաքականը վերջինն է

20.02.15 15:55
Հայաստանի հավաքականը վերջինն է

Հայաստանի ընտրանու համար ավարտվեց Թեհրանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը:

Մեր հավաքականը, որի կազմում էին Արթուր Մկրտչյանը (59 կգ), Գոռ Սիրեկանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Վահե Սիմոնյանն (98 կգ) ու Էդգար Խաչատրյանը (130 կգ), 3 պարտություն կրեց՝ զիջելով Թուրքիայի (2:6), Ռուսաստանի (1:7) ու Հունգարիայի (3:5) հավաքականներին:

Իսկ այսօր՝ մրցումային եզրափակիչ օրը, մեր թիմը 7-8-րդ տեղերի համար պայքարում մրցեց Գերմանիայի հավաքականի հետ ու 6:2 հաշվով պարտություն կրեց՝ զբաղեցնելով վերջին տեղը: Մեր ըմբիշները եզրափակիչ այս մրցությունում գրանցեցին հետեւյալ արդյունքները:

59կգ, Դենիզ Մենեսեկե - Արթուր Մկրտչյան, 9:8

66կգ, Մատտիաս Մախ - Գոռ Սիրեկանյան, 5:2

71կգ, Մաքսիմիլիան Շվաբե - Ռաֆայել Ալեքսանյան, 5:4

75կգ, Կարապետ Չալյան - Յան Ռոտտեր, 8:0

80կգ, Ֆլորիան Նոմայեր - Էդուարդ Սարգսյան, 6:3

85կգ, Մաքսիմ Մանուկյան - Յան Ֆիշեր, 8:0

98կգ, Ֆելիքս Ռադինգեր - Վահե Սիմոնյան, 2:1

130կգ, Էդուարդ Պոպպ - Էդգար Խաչատրյան, 16:2

Նշենք, որ Աշխարհի գավաթը կվիճարկեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի հավաքականները, 3-րդ տեղի համար կմրցեն Թուրքիան ու Իրանը, Հունգարիան 5-րդն է, Շվեդիան՝ 6-րդը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված