Ջոկովիչն ուզում է, որ Դուբայի մրցաշարը դառնա MastersՋոկովիչն ուզում է, որ Դուբայի մրցաշարը դառնա Masters

Ջոկովիչն ուզում է, որ Դուբայի մրցաշարը դառնա Masters
16.02.15 15:45
Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչն ուզում է, որ Դուբայի АТР մրցաշարը դառնա «Masters» սերիայի մրցաշար:
«Այստեղ խաղում են Top-10-ի 7 կամ 8 թենիսիստներ: Դա արդեն բավական է: Կազմակերպիչներն ամեն ինչ անում են, որ համախմբեն մոլորակի լավագույն խաղացողներին:
Այստեղ մարդիկ բարի են, և ես ինձ զգում եմ ինչպես տանը:
Կարծում եմ՝ շատ թոփ-խաղացողներ կհամաձայնեն, որ սա շատ ուժեղ մրցաշար է: Ես չգիտեմ որևէ մեկին, ով կխաղա այստեղ և դժգոհ կլինի ինչ-որ բանից»,- Ջոկովիչի խոսքն է մեջբերում Tennis.com-ը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված