Փաշիկ Ալավերդյան. «Գոհ չեմ արդյունքներից, բայց…»Փաշիկ Ալավերդյան. «Գոհ չեմ արդյունքներից, բայց…»

Փաշիկ Ալավերդյան. «Գոհ չեմ արդյունքներից, բայց…»

16.02.15 10:52
Փաշիկ Ալավերդյան. «Գոհ չեմ արդյունքներից, բայց…»


Երեկ ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:

Պարոն Ալավերդյան կկիսվե՞ք Ձեր ստացած տպավորություններով:

Այնքան էլ գոհ չեմ արդյունքներից, սակայն այս ժամանակահատվածում՝ մրցաշրջանի սկզբում, ծանրորդները լիարժեք պատրաստ չեն լինում:

Ապրիլի կեսերին Թբիլիսիում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Հավանաբար որոշակիորեն ուրվագծվեց այն կազմը, որը կմեկնի Վրաստանի մայրաքաղաք:

Այո, կարծում եմ Թբիլիսիում կունենանք 5-6 ծանրորդ:

Առաջատարներից կա՞ն մարզիկներ, որ բաց կթողնեն աշխարհամասի առաջնությունը:

62, 94 կգ քաշային կարգում չունենք համապատասխանաբար մարզիկներ, 56 կգ-ում հանդես կգա Սմբատ Մարգարյանը 69 կգ-ում Վանիկ Ավետիսյանը, 77 կգ-ում շատ հնարավոր է 2ւ հոգի ունենանք, 85 կգ-ը կասկածի տակ է, 105 կգ-ում հանդես կգա Սիմոն Մարտիրոսյանը, գերծանր քաշում Ռուբեն Ալեքսանյանը: Մոտավորապես այսպիսին կլինի կազմը:

Շատերին է հետաքրքրում «ամենահայկական» քաշի խնդիրը: Ի վերջո Տիգրան Մարտիրոսյանի, Անդրանիկ Կարապետյանի և Առաքել Միրզոյանի միջև ո՞ւմ կտրվի նախապատվությունը:

Նրանց միջև մարտին փորձամրցում կանցկացնենք և լավագույն 2-ին էլ կընդգրկենք հավաքականում:

1 ուսումնամարզական հավաք մեր ընտրանին արդեն անցկացրել է, իսկ մինչև Եվրոպայի առաջնություն ի՞նչպես եք շարունակելու նախապատրաստվել:

1 հավաք ունենալու ենք Ծաղկաձորում, մյուսն էլ Աբովյանում, իսկ վերջին հավաքը ցանկանում ենք անցկացնել Վրաստանում՝ Եվրոպայի առաջնությունից առաջ: Հենց այս նպատակով էլ ես մեկնում եմ Թբիլիսի, որ ծանոթանամ պայմաններին: Եթե մեզ բավարարեն պայմանները, ապա այդպես էլ կծրագրավորենք Եվրոպայի առաջնության նախապատրաստությունը:

Ձեր գլխավորությամբ մեր հավաքականին հաջողություն ենք մաղթում և՛ Թբիլիսիում, և՛ առավել ևս Հյուսթոնում կայանալիք նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում:

Շնորհակալություն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված