Նադալ. «Թենիսն ինձ երջանկացնում է»Նադալ. «Թենիսն ինձ երջանկացնում է»

Նադալ. «Թենիսն ինձ երջանկացնում է»

15.02.15 20:25
Նադալ. «Թենիսն ինձ երջանկացնում է»


«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 14-ակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալն ասել է, որ ուզում է դառնալ պատմության լավագույն թենիսիտը:

«Եթե հարցնեք արդյո՞ք ուզում եմ դառնալ բոլոր ժամանակների լավագույն թենիսիստը, ապա, իհարկե´, կպատասխանեմ այո: Դա անելը շատ բարդ կլինի: Չգիտեմ արդյո՞ք դա միայն ինձանից է կախված: Ընդհանրապես ես հաճախ չեմ մտածում այդ մասին: Կավարտեմ կարիերաս, հետո կտեսնենք ինչ տեղ կզբաղեցնեմ սպորտի պատմության մեջ:

Դեռ քանի՞ տարի կխաղամ: Ամեն ինչ կախված է իմ ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությունից: Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ:

Թենիսն ինձ երջանկացնում է` չնայած վնասվածքներին: Ես ուզում եմ որքան հնարավոր է շատ խաղալ»,- ասել է Նադալը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված