Նադալ. «Փորձում եմ հաճույք ստանալ կյանքից»Նադալ. «Փորձում եմ հաճույք ստանալ կյանքից»

Նադալ. «Փորձում եմ հաճույք ստանալ կյանքից»

14.02.15 17:13
Նադալ. «Փորձում եմ հաճույք ստանալ կյանքից»


Իսպանացի Ռաֆայել Նադալն ասել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել դրական տրամադրությունը:

«16 տարեկանից ես ճամփորդում եմ և սովորել եմ անել այն, ինչ պետք է հաջողության համար, բայց փորձում եմ անընդհատ թենիս չխաղալ, այլ՝ հաճույք ստանալ կյանքից:

Ես անհամբերությամբ սպասում եմ Ռիո դե Ժանեյրոյի կարնավալին, քանի որ բոլորն ասում են, թե ինչքան յուրահատուկ է լինելու այն այս տարի:

Տանը ես ժամանակն անցկացնում եմ ընտանիքիս հետ, իսկ մրցաշարերի ընթացքում փորձում եմ զբաղվել ուրախ, ակտիվ բաներով:

Չգիտեմ՝ պատրաստ եմ Ռիոյում պաշտպանել տիտղոսը և հաղթել, բայց ինձ լավ եմ զգում»,- Նադալի խոսքն է մեջբերում АТР պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված