Դել Պոտրոն պատրաստ է վերադառնալ հավաքականԴել Պոտրոն պատրաստ է վերադառնալ հավաքական

Դել Պոտրոն պատրաստ է վերադառնալ հավաքական

14.02.15 13:11
Դել Պոտրոն պատրաստ է վերադառնալ հավաքական


Խուան Մարտին դել Պոտրոն ցանկություն է հայտնել վերադառնալ Արգենտինայի հավաքական Դևիսի Գավաթում, որտեղ չի խաղացել 2012 թ-ից՝ ազգային ֆեդերացիայի և թիմի ավագ Մարտին Հայտեի հետ տարաձայնությունների պատճառով: Դեկտեմբերին հավաքականի նոր ավագ է դարձել Դանիել Օրսանիկը:

26-ամյա դել Պոտրոն հայտարարել է, որ նոր ղեկավարությունը կարող է ճիշտ ուղղություն տալ Արգենտինայի թենիսին:

US Open-2009-ի չեմպիոնը շարունակում է վերականգնվել դաստակի 2-րդ վիրահատությունից հետո և չի կարողանա խաղալ Դևիսի Գավաթի առաջին շրջանում, որը տեղի կունենա մարտին: Բայց վերադառնալուն պես նա պատրաստ է անել ամեն ինչ՝ թիմին օգնելու համար:

«Ավագը գիտի, որ կարող է հույս դնել ինձ վրա: Հուսով եմ՝ թիմ կվերադառնամ երկար տարիներով»,- թենիսիստի խոսքն է մեջբերում Tennis.com-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված