Աղասյանը՝ Հայաստանի չեմպիոնԱղասյանը՝ Հայաստանի չեմպիոն

Աղասյանը՝ Հայաստանի չեմպիոն

14.02.15 11:31
Աղասյանը՝ Հայաստանի չեմպիոն


Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթացող ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին:

Երեկ մեդալներ խաղարկեցին 85 կգ և 94 կգ քաշային կարգի ծանրորդները:

85 կգ քաշային կարգում 2011 թ. համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Աղասի Աղասյանը, երկամարտում արձանգրելով 330 կգ արդյունք, հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Նա անցյալ տարվա իր հաջողությունը կրկնեց ու 2-րդ տարին անընդմեջ արժանցավ ոսկե մեդալի:

Աղասուն երկամարտում 20 կգ-ով զիջած Խաչիկ Օրդյանը նվաճեց արծաթե մեդալը: Իսկ ահա 2014 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 298 կգ-ով ցուցանիշով եզրափակեց ուժեղագույնների եռյակը:

94 կգ քաշային կարգում երկամարտում 336 կգ գրանցելով՝ ոսկե մեդալի արժանացավ Մկրտիչ Մկրտչյանը: Նրանից ընդամենը 1 կգ-ով հետ մնացած Կարուշ Ղուկասյանը (335 կգ) դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, իսկ չեմպիոնին 34 կգ-ով զիջած Արտյոմ Հակոբյանը բավարարվեց բրոնզե մեդալով:

Այսօր՝ ստուգատեսի վերջին օրը, կխաղարկվեն մեդալների վերջին 2 հավաքածուները ՝ 105 կգ և +105 կգ քաշային կարգերում, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված