Ադրբեջանցիների փոխարեն Հայաստան կժամանեն իսրայելցիներըԱդրբեջանցիների փոխարեն Հայաստան կժամանեն իսրայելցիները

Ադրբեջանցիների փոխարեն Հայաստան կժամանեն իսրայելցիները

12.02.15 20:48
Ադրբեջանցիների փոխարեն Հայաստան կժամանեն իսրայելցիները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2013թ-ի Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի շախմատի հավաքականը հրաժարվել էի մասնակցել ապրիլի 18-ից 29-ը Հայաստանում՝ Ծաղկաձորում անցնող աշխարհի շախմատի թիմային առաջնությանը, որին մասնակցելու իրավունք ունեն 10 լավագույն թիմերը՝Հայաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Կուբայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ոը Հնդկաստանի հավաքականներն, ինչպես նաեւ հրաժարված ադրբեջանցիները:

Սակայն երեկ հայտնի է դարձել, որ մրցաշարին ամեն դեպքում կմասնակցի 10 թիմ: Ադրբեջանցիներին փոխարինում է Իսրայելի հավաքականը:

Հիշեցնենք, որ մեր շախմատիստները աշխարհի թիմային առաջնություններում իրենց լավագույն արդյունքը գրանցել են չինական Նինբոյում՝ 2011թ-ին, դառնալով չեմպիոն: Հայաստանի ընտրանին փայլուն ելույթ ունեցավ` տանելով թիմային 5 հաղթանակ, ոչ-ոքի ավարտելով մրցախաղերից 4-ը և չկրելով ոչ մի պարտություն, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող։ Մեր գրոսմայստերներից երեքն արժանացան նաև անհատական պարգևների. 3-րդ խաղատախտակի վրա հաղթող դարձավ Վլադիմիր Հակոբյանը, 1-ին խաղատախտակի վրա արծաթե մեդալ նվաճեց Լևոն Արոնյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանը երրորդն էր երկրորդ խաղատախտակի վրա։

Հավելենք նաև, որ Հայաստանում այս առաջնությունը 2-րդ անգամ է անցկացվում ու նախորդ անգամ 10-ի փոխարեն մասնակցել էր 9 հավաքական: Այն ժամանակ Հայաստան չէր ժամանել Աֆրիկայի չեմպիոնը:

Հայաստանի ընտրանին այդ առաջնությունում դարձվ բրոնզե մեդալակիր՝ տանելով թիմային 4 հաղթանակ, ոչ-ոքի ավարտելով մրցախաղերից 1-ը և հաղթելով 3 պարտություն։ Մեր 6 գրոսմայստերներից 4-ն արժանացան նաև անհատական պարգևների. 1-ին խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճեց Վլադիմիր Հակոբյանը, 2-րդ և 2-րդ պահեստային խաղատախտակների վրա արծաթե մեդալներ նվաճեցին, համապատասխանաբար, Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը, իսկ 3-րդ խաղատախտակի վրա երրորդն էր Սմբատ Լպուտյանը։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված