Կանանց ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնուհիներըԿանանց ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնուհիները

Կանանց ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնուհիները

11.02.15 12:38
Կանանց ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնուհիները


Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի ունեցած կանանց ծանրամարտի Հայաստանի առաջնությանը 7 քաշային կարգերում հանդես եկան 27 ծանրորդուհիներ: Ծավալվեց բավական հետաքրքիր ու դիտարժան մրցապայքար:

Ըստ քաշային կարգի՝ 2015 թ. կանանց ծանրամարտի Հայաստանի չեմպիոնուհիներ դարձան.

48 կգ` Էլեն Գրիգորյան, երկամարտի 110 կգ,
53 կգ` Աննա Գովելյան՝ 146 կգ,
58 կգ` Շուշան Հակոբյան՝ 140 կգ,
63 կգ` Իզաբելլա Յայլյան՝ 192 կգ,
69 կգ` Սոնա Պողոսյան՝ 196 կգ,
75 կգ` Արևիկ Պապիկյան՝ 171 կգ:

Գերծանր քաշային կարգում (+ 75 կգ) կրկին մրցակցությունից դուրս էր մեր ամենատիղոսակիր ու փորձառու ծանրորդուհիներից մեկը՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով երկամարտում արձանագրեց 235 կգ արդյունք:

Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի գնահատականով ծանորդուհիների ելույթները մրցաշրջանի սկզբի համար հիմնականում գոհացուցիչ էին:

Առաջնության արդույքներով կազմավորվեց կանանց Հայասատանի հավաքականը, որից կընտրվեն 3-4 ծարորդուհի, ովքեր ապրիլի 10-18-ը Թբիլիսում հանդես կգան կանանց ծանրամարտւի Եվրոպայի առաջնությունում:

Այսօր կմեկնարկի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որտեղ 8 քաշային կարգերում 80 ծանրորդ է հայտավորվել:

Մրցումների առաջին օրը հանդես կգան 56 կգ և 62 կգ քաշային կարգերի ծանրորդները, հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված