Հայ շախմատիստները մոսկովյան օփենումՀայ շախմատիստները մոսկովյան օփենում

Հայ շախմատիստները մոսկովյան օփենում

09.02.15 17:20
Հայ շախմատիստները մոսկովյան օփենում


Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված Մոսկովյան օփեն փառատոնի գլխավոր մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 244 մասնակիցների մեջ բաժանեց 2-5-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

8 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան):

Փառատոնի ուսանողական մրցաշարում, որն անցկացվում էր շրջանային մրցակարգով, մեծ հաջողության հասավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Փառատոնի շրջանակներում անցկացված սիրողական շախմատիստների մրցաշարում FIDE-ի վարպետ Սարգիս Վ. Մանուկյանը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 326 մասնակիցների մեջ բաժանեց 2-4-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Մանուկյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Գալախովը (Ռուսաստան), հայտնում է armchess.am կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված