Արոնյանը ոչ-ոքի է ավարտել իր պարտիանԱրոնյանը ոչ-ոքի է ավարտել իր պարտիան

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել իր պարտիան

09.02.15 00:04
Արոնյանը ոչ-ոքի է ավարտել իր պարտիան

Գերմանական Բադեն-Բադենում շարունակվում է Grenke Chess Classic սուպերմրցաշարը, որի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Սպիտակներով հանդես եկող Արոնյանը այս անգամ միավորները կիսել է Մայքլ Ադամսի հետ:

Հիշեցնենք, որ 1-ին տուրում Արոնյանը միավորները կիսել էր Մագնուս Կարլսենի, 2-ում՝ Դավիդ Բարամիձեի, 4-րդում՝ Էտյեն Բակրոյի հետ, 3-րդ տուրում պարտվել էր Ֆաբիո Կարուանային, իսկ 5-րդում՝ հաղթել Վիշվանաթան Անանդին:

Այժմ Արոնյանի ակտիվում 3 միավոր է: Առաջատարը 4 միավորով Մագնուս Կարլսենն ու Արկադի Նայդիչն են:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված