Չիլիչը բարեգործական մրցաշար է կազմակերպումՉիլիչը բարեգործական մրցաշար է կազմակերպում

Չիլիչը բարեգործական մրցաշար է կազմակերպում
07.02.15 12:56
US Open-2014-ի հաղթող խորվաթ Մարին Չիլիչը բարեգործական մրցաշար է կազմակերպում 2 կազմակերպությունների համար՝ Fight AIDS (կամակերպությունը պայքարում է ՁԻԱՀ-ի դեմ) և «Հատուկ Օլիմպիադա» (կազմակերպությունը հնարավորություն է տալիս ինտելեկտուալ զարգացման հետ խնդիրներ ունեցող մարդկանց զբաղվել սպորտով):
Մրցաշարը կանցկացվի Մոնթե-Կարլոյում ապրիլի 11-ին, որին կմասնակցեն Նովակ Ջոկովիչը, Միլոշ Ռաոնիչը, Գրիգոր Դիմիտրովը, Գորան Իվանիշևիչը և Իվան Լյուբիչիչը:
Մրցաշարի շրջանակներում կանցկացվեն անհատական, ինչպես նաև զույգային խաղեր, որոնց կմասնակցեն նաև «Հատուկ Օլիմպիադայի» մարզիկները:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված