Առաքել Միրզոյան. «Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր»Առաքել Միրզոյան. «Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր»

Առաքել Միրզոյան. «Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր»

28.01.15 15:08
Առաքել Միրզոյան. «Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր»

Ծանրորդ Առաքել Միրզոյանը Հայոց բանակ է զորակոչվել է 2008թ-ին, ծառայել մարզական վաշտում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից արժանացել Վազգեն Սարգսյանի մեդալի:

Ու այսօր Առաքելը ի սրտե շնորհավորում է Հայոց բանակի տոնը՝ կազմավորման 23-րդ տարեդարձը:

«Տոնդ շնորհավո՜ր, հայկական հաղթանակած բանակ:

Փառք բոլոր այն մարդկանց, ովքեր կանգնած էին մեր հաղթական բանակի ստեղծման ակունքներում, փառք այն տղաներին, ովքեր այսօր սահմանին մեր բոլորիս հանգիստ քունն են պահպանում, փառք մայրերին, որ նման զինվորներ են դաստիարակում:

Ու հավերժ հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին 23-ամյա մեր բանակի կայացման ճանապարհներին, մեր երկրի անվտանգության համար…

Տոնդ շնորհավոր, հայ զինվոր

Բարի ու անփորձանք ծառայություն»



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված