Ադրբեջանցիները չեն գալու ՀայաստանԱդրբեջանցիները չեն գալու Հայաստան

Ադրբեջանցիները չեն գալու Հայաստան

27.01.15 17:27
Ադրբեջանցիները չեն գալու Հայաստան

Ապրիլի 18-ից 29-ը Հայաստանում՝ Ծաղկաձորում անցնելու է աշխարհի շախմատի թիմային առաջնությունը, որին մասնակցելու են 10 լավագույն թիմերը՝ Հայաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Կուբայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի ու Ադրբեջանի հավաքականները: Սակայն երեկ հայտնի է դարձել, որ 2013թ-ի Եվրոպայի չեմպիոններ ադրբեջանցիները հրաժարվել են Հայաստան գալ ու մասնակցել այս Մունդիալին:

Նշենք, որ ադրբեջանցիները 3 անգամ մասնակցել են աշխարհի առաջնությանը, որոնցում լավագույն արդյունքը գրանցել են 2010թ-ին Թուրքիայում՝ զբաղեցնելով 4-րդ տեղը:

Իսկ մեր շախմատիստները իրենց լավագույն արդյունքը գրանցել են չինական Նինբոյում՝ 2011թ-ին, դառնալով չեմպիոն: Հայաստանի ընտրանին փայլուն ելույթ ունեցավ` տանելով թիմային 5 հաղթանակ, ոչ-ոքի ավարտելով մրցախաղերից 4-ը և չկրելով ոչ մի պարտություն, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող։ Մեր գրոսմայստերներից երեքն արժանացան նաև անհատական պարգևների. 3-րդ խաղատախտակի վրա հաղթող դարձավ Վլադիմիր Հակոբյանը, 1-ին խաղատախտակի վրա արծաթե մեդալ նվաճեց Լևոն Արոնյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանը երրորդն էր երկրորդ խաղատախտակի վրա։

Հավելենք նաև, որ Հայաստանում այս առաջնությունը 2-րդ անգամ է անցկացվում ու նախորդ անգամ նույնպես 10-ի փոխարեն մասնակցում էր 9 հավաքական: Այն ժամանակ Հայաստան չէր ժամանել Աֆրիկայի չեմպիոնը: Հայաստանի ընտրանին այդ առաջնությունում դարձվ բրոնզե մեդալակիր՝ տանելով թիմային 4 հաղթանակ, ոչ-ոքի ավարտելով մրցախաղերից 1-ը և հաղթելով 3 պարտություն։ Մեր 6 գրոսմայստերներից 4-ն արժանացան նաև անհատական պարգևների. 1-ին խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճեց Վլադիմիր Հակոբյանը, 2-րդ և 2-րդ պահեստային խաղատախտակների վրա արծաթե մեդալներ նվաճեցին, համապատասխանաբար, Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը, իսկ 3-րդ խաղատախտակի վրա երրորդն էր Սմբատ Լպուտյանը։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված