Դիմիտրով. «Ես հիասթափված եմ»Դիմիտրով. «Ես հիասթափված եմ»

Դիմիտրով. «Ես հիասթափված եմ»

26.01.15 11:25
Դիմիտրով. «Ես հիասթափված եմ»


Աշխարհի 11-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը, Australian Open-ի 4-րդ շրջանում պարտվելով Էնդի Մարեյին 4:6, 7:6, 3:6, 5:7 հաշվով, խոսել է խաղից ստացած տպավորություններից:

«Չեմ թաքցնի տխրությունս, ես շատ հիասթափված եմ: Ես գոհ եմ, որ մրցակցություն ցույց տվեցի այնպիսի խաղացողի, ինչպիսին Մարեյն է, և ստիպեցի նրան հաղթանակի հասնելու համար աշխատել: Բայց հիասթափված եմ, քանի որ դա այն արդյունքը չէր, որին ձգտում էի: Եթե պարտվեցի, ապա՝ ինչ-որ բան այնպես չարեցի:

Բարդ է ասել, արդյոք բավարարվածություն զգում էի, որ խաղը լավ ստացվեց: Ես վատ չխաղացի, բայց կան բաներ, որոնց վրա պետք է աշխատեմ, որ հաջորդ անգամ ավելի լավ խաղամ: Մարեյը հիանալի թենիս խաղաց:

Ես գիտեի, թե ինչպես պետք է խաղայի: Խաղից առաջ շատ հանգիստ էի: Ես կորտ դուրս եկա, որտեղ արդեն խաղացել էի այն մրցակցի դեմ, ում գիտեմ: Բայց միշտ ինչ-որ բան այնպես չի ստացվում, ինչպես կցանկանայիր»,- Դիմիտրովի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված