Վավրինկա. «Փորձում եմ ոչինչ չհամեմատել»Վավրինկա. «Փորձում եմ ոչինչ չհամեմատել»

Վավրինկա. «Փորձում եմ ոչինչ չհամեմատել»

24.01.15 14:00
Վավրինկա. «Փորձում եմ ոչինչ չհամեմատել»


Australian Open-ի գործող չեմպիոն շվեյցարացի Սթեն Վավրինկան, դուրս գալով մրցաշարի 4-րդ շրջան, պատասխանել է այն հարցին, արդյո՞ք մյուս խաղացողների ստվերում է:

«Ո´չ, ես ինձ հիանալի եմ զգում մրցաշարի ամենասկզբից: Իհարկե´, ես ուշադրության կենտրոնում չեմ, քանի որ կան Ջոկովիչը, Նադալը, Ֆեդերերը, ինչպես նաև Կիրգիոսը և Տոմիչը: Բայց դա ինձ համար նշանակություն չունի: Ես գոհ եմ իմ խաղից: Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում:

Նախորդ տարվա հետ զուգահեռներ չեմ տեսնում: Ես փորձում եմ ոչինչ չհամեմատել: Ինձ համար սա նոր մրցաշար է, և այն լավ է ընթանում: Ես կենտրոնանում եմ յուրաքանչյուր խաղի վրա և դա ամենակարևորն է»,- ասել է Վավրինկան:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված