Մարեյ. «Ֆեդերերի պարտությունն անակնկալ էր»Մարեյ. «Ֆեդերերի պարտությունն անակնկալ էր»

Մարեյ. «Ֆեդերերի պարտությունն անակնկալ էր»

23.01.15 14:29
Մարեյ. «Ֆեդերերի պարտությունն անակնկալ էր»

Բրիտանացի Էնդի Մարեյը Australian Open-ի 3-րդ շրջանում պորտուգալացի Ժոաո Սոուզայի դեմ տոնած հաղթանակից հետո (6:1, 6:1, 7:5) գոհ է մնացել իր խաղից: Մարեյը նաև նշել է, որ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի պարտությունը իտալացի Անդրեաս Սեպպիից անսպասելի էր նրա համար:

«Ես լավ խաղացի: Խաղի ընթացքում ես կորտում պայմաններ էի թելադրում: Լավ էի խաղում հետին գծում, հստակ հարվածներ էի կատարում:

Ֆեդերերի պարտությունը մեծ անակնկալ էր ինձ համար, բայց սպորտում ամեն օր առաջատարները պարտվում են: Գուցե որոշ խաղացողների կայունության պատճառով նրանց պարտություններն անսովոր են լինում:

Բայց սպորտում նման բաներ հաճախ են լինում: Ես չեմ տեսել խաղը և չգիտեմ արդյո՞ք վատ է խաղացել Ռոջերը»,- ասել է Մարեյը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված