Նադալը հուսով է վերադառնալ օպտիմալ մակարդակինՆադալը հուսով է վերադառնալ օպտիմալ մակարդակին

Նադալը հուսով է վերադառնալ օպտիմալ մակարդակին
21.01.15 22:25
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի կարծիքով նա դեռ չի հասել իր խաղի օպտիմալ մակարդակին:
Australian Open-ի 2-րդ շրջանում նա հաղթել էր Թիմ Սմիչեկին 6:2, 3:6, 6:7 (2:7), 6:3, 7:5 հաշվով:
«Օդի խոնավությունն ինձ համար բարձր էր: Ես փորձում էի պայքարել, և երկրպագուների աջակցությունն ինձ շատ օգնեց: Չգիտեմ, թե ինչ է կատարվում:
2-րդ սեթում ողջ մարմինս կծկվում էր: Դա երկար բացակայությունից հետո նորմալ պրոցես է: Հուսով եմ՝ մոտ ժամանակներս կվերադառնամ օպտիմալ մակարդակիս»,- Նադալի խոսքն է մեջբերում ВВС-ն:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված