Լի Նան հղի՞ էԼի Նան հղի՞ է

Լի Նան հղի՞ է

14.01.15 21:21
Լի Նան հղի՞ է

Չինուհի Լի Նան իր մարզական կարիերան ավարտեց անցած տարի, իսկ այժմ կասկածներ կան, որ նա հղի է: Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նա երկար խոսել է երեխաների դաստիարակաությունից, իսկ լրագրողներն էլ նկատել են, որ թենիսիստուհին առանց կրունկների կոշիկներով է և լայն զգեստով:

Լրագրողներից մեկը ուղիղ հարցրել է. «Լի Նա, դուք հղի՞ եք»: Չինուհին խուսանավել է ուղիղ պատասխանից ու ժպիտով հարցրել. «Դուք այդպե՞ս եք կարծում»:

Բացի այդ տոնական բանկետի ժամանակ Լի Նան 2 բաժակաճառ է ասել, բայց խմել է ոչ թե գինի, այլ՝ ջուր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված