Հայ շախմատիստները 7-րդ տուրում հաղթանակներ տարանՀայ շախմատիստները 7-րդ տուրում հաղթանակներ տարան

Հայ շախմատիստները 7-րդ տուրում հաղթանակներ տարան

25.12.14 13:10
Հայ շախմատիստները 7-րդ տուրում հաղթանակներ տարան


ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի 7-րդ տուրում բոլոր 8 հայ շախմատիստները հաղթանակներ տարան:

7 տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան):

Լևոն Բաբուջյանը և Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և Մանուել Պետրոսյանը` 4,5-ական, Մարիա Կուրսովան` 4, Լիլիթ Գալոյանը 3,5 միավոր:

Այսօր, նախավերջին` 8-րդ տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով խաղում է առաջատարի` Գայոս Նիգալիձեի հետ, հայտնում է armchess.am կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված