Ֆերրերը 13-րդ անգամ կխաղա ԲարսելոնայումՖերրերը 13-րդ անգամ կխաղա Բարսելոնայում

Ֆերրերը 13-րդ անգամ կխաղա Բարսելոնայում
21.12.14 20:25
Աշխարհի 10-րդ ռակետ իսպանացի Դավիդ Ֆերրերը հաստատել է իր մասնակցությունը Բարսելոնայում կայանալիք ATP-500 մրցաշարում: 32-ամյա վալենսիացին 12 անգամ խաղացել է Կատալոնիայի մրցումներում և 4 անգամ հասել մինչև եզրափակիչ, որտեղ ամեն անգամ զիջել է իր հայրենակից Ռաֆայել Նադալին:
«Ես Բարսելոնայում խաղացել եմ 12 տարի: Այս մրցումներում ես ինձ զգում եմ ինչպես տանը: Դրա համար էլ ես միշտ ուրախությամբ եմ վերադառնում այստեղ»,- Ֆերրերի խոսքն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված