Սիմոն Մարտիրոսյանը` լավագույն պատանի մարզիկՍիմոն Մարտիրոսյանը` լավագույն պատանի մարզիկ

Սիմոն Մարտիրոսյանը` լավագույն պատանի մարզիկ

21.12.14 12:25
Սիմոն Մարտիրոսյանը` լավագույն պատանի մարզիկ


Ձևավորված ավանդույթի համաձայն` Հայաստանի լավագույն լրատվամիջոցներից մեկը՝ «Կանչ» մանկապատանեկան պարբերականը որոշել է մրցաշրջան-2014-ի Հայաստանի պատանի մարզիկների լավագույն տասնյակը:


Ցուցակն արժանիորեն գլխավորել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ով 2014 թ. ոչ միայն հաղթել է իր տարիքային խմբի բոլոր պաշտոնական առաջնություններում, այլև սահմանել համաշխարհային ռեկորդներ: Նա Նանցզինի ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ու Եվրոպայի պատանիների չեմպիոնն է, մինչև 20 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը:


«Կանչի» պատանեկան տասնյակում Սիմոն Մարտիրոսյանից բացի, տեղ են զբաղեցրել նաև ծանրորդ Հակոբ Մկրտչյանը, ըմբիշներ Զավեն Միքայելյանը, Վաղինակ Մաթևոսյանը, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը, բռմցքամարտիկ Նարեկ Մանասյանը, շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, հրաձիգ Զավեն Իգիթյանը, ըմբիշներ Էդգար Թամազյանն ու Սարգիս Հովսեփյանը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված