Իվանովիչ. «2014 թ. ապացուցեցի, որ…»Իվանովիչ. «2014 թ. ապացուցեցի, որ…»

Իվանովիչ. «2014 թ. ապացուցեցի, որ…»
20.12.14 15:24
Աշխարհի 5-րդ ռակետ սերբ Անա Իվանովիչը խոսել է IPTL լիգայի մասնակցությունից, ինչպես նաև հաջորդ մրցաշրջանի մասին:
«Եթե անկեղծ՝ հեշտ չէր: Ես ուրախ եմ, որ իմ թիմը հաղթեց: Մենք միասին էինք և մեկ ամբողջություն՝ չնայած կազմի անընդհատ փոփոխություններին: Ադապտացվելու և մարզումների համար որոշակի ժամանակ էր պետք: Կազմակերպիչները ցանկանում են հաջորդ տարի մրցումները դարձնել ավելի հետաքրքիր և մասշտաբային:
Ինչ վերաբերում է նպատակներին՝ ապա ես 1 անգամ չեմ ասել, որ ուզում եմ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերը և դառնալ աշխարհի առաջին ռակետ: Հասկանում եմ, որ բարդ է լինելու, բայց 2014 թ. ապացուցեցի, որ կարող եմ հաղթել ուժեղագույններին: Ես պարզապես ցանկանում եմ ավելի լավ խաղալ, քան նախորդ մրցաշրջանում»,- ասել է Իվանովիչը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված