Սամվել Տեր-Սահակյանի հաջողությունըՍամվել Տեր-Սահակյանի հաջողությունը
Սամվել Տեր-Սահակյանի հաջողությունը
19.12.14 13:40Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում ընթացող փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին շնորհվեց 2-րդ մրցանակը:
Լևոն Բաբուջյանը հաղթողից հետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:
Այսօր սկսվում է Ալ Էյնի հիմնական օփենը, հայտնում է armchess.am կայքը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված