Սամպրաս. «Ֆեդերերի խաղին հետևելն իսկական հաճույք է»Սամպրաս. «Ֆեդերերի խաղին հետևելն իսկական հաճույք է»

Սամպրաս. «Ֆեդերերի խաղին հետևելն իսկական հաճույք է»

14.12.14 18:45
Սամպրաս. «Ֆեդերերի խաղին հետևելն իսկական հաճույք է»


«Մեծ սաղավարտի» 14-ակի չեմպիոն Պիտ Սամպրասը գնահատել է Ռոջեր Ֆեդերերի հեռանկարները, ում հետ այս ամիս խաղացել է IPTL լիգայի 1 թիմում:

«Ֆեդերերը մեր սպորտի իրական լեգենդ է: Նրա հաջողությունները ֆենոմենալ են: Այս տարի նա հաղթեց նաև Դևիսի Գավաթը: 33 տարեկանում նա ամեն խաղում ավելացնում է: Ֆեդերերն ուշադիր է իր առողջության նկատմամբ: Նրա տարիքում որոշ բաներ ավելի բարդ են դառնում, բայց…

Ես տեսա, թե ինչպես է նա այժմ խաղում. Ֆեդերերը հիանալի մարզավիճակում է և նրա ցանկությունը նույնն է, ինչ նախկինում: Ես վստահ եմ` մոտ ապագայում նրա մեծ նպատակը №1 դառնալն է:

Ֆեդերերի խաղին հետևելն իսկական հաճույք է»,- Սամպրասի խոսքն է մեջբերում Gulf News-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված