Սամվել Սևյանը կմասնակցի Տատա Սթիլ փառատոնինՍամվել Սևյանը կմասնակցի Տատա Սթիլ փառատոնին
Սամվել Սևյանը կմասնակցի Տատա Սթիլ փառատոնին
05.12.14 16:302015 թ. հունվարի 9-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում սկսվելիք Տատա Սթիլ ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակեցին B մրցաշարի (հավակնորդներ) մասնակիցների կազմը: Հեղինակավոր այս մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաև մեր հայրենակից գրոսմայստեր Սամվել Սևյանը, որի 14-ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին: Սևյանի մրցակիցների մեջ կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Այստեղ Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը, Վան Վելին, հայտնում է armchess.am կայքը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված