Հայ ծանրորդների Լիմասոլյան ամփոփիչ արդյունքներըՀայ ծանրորդների Լիմասոլյան ամփոփիչ արդյունքները

Հայ ծանրորդների Լիմասոլյան ամփոփիչ արդյունքները

30.11.14 17:10
Հայ ծանրորդների Լիմասոլյան ամփոփիչ արդյունքները


Կիպրոսի Լիմասոլ քաղաքում երեկ մրցապայքարն ավարտեցին մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունները, որոնցում ընդհանուր առմամբ հանդես եկավ 37 երկրի 302 մարզիկ՝ 189 ծանրորդ, 113 ծանրորդուհի: Արդեն հայտնել ենք, որ ստուգատեսում հանդես եկած Հայաստանի 11 պատվիրակներից 5-ը տուն են վերադառնում մրցանակներով՝ մեկ անգամ ևս հավաստելով, որ հայկական ծանրամարտի հերթափոխը հուսադրող է:
Մինչև 20 տարեկանների առաջնությունում աշխարհամասի չեմպիոնուհի հռչակվեց Իզաբելա Յայլյանը (58 կգ), փոխչեմպիոններ՝ Նորայր Ավետիսյանը (77 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), բրոնզե մեդալ նվաճեց ՝ Հակոբ Մկրտչյանը (77 կգ), իսկ մինչև 23 տարեկանների մրցաշարում էլ արծաթե մեդալակիր դարձավ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը:


Արդեն ամփոփվել են նաև թիմային պայքարի արդյունքները ու այստեղ ևս մեր պատվիրակները առաջնակարգ տեղեր են զբաղեցրել:
Մինչ 20 տարեկան աղջիկների ընտրանիների թիմային մրցապայքարում մեդալների հաշվարկով առաջին եռյակն հետևյալ տեսքն ունի՝
Ո Ա Բ
1.Ռուսաստան , 5 մասնակից ՝ 14 1 0
2.Ուկրաինա, 7 մասնակից ՝ 4 1 5
3.ՀԱՅԱՍՏԱՆ, 2 մասնակից ՝ 2 1 0
Ստուգատեսի այս տարիքային խմբի աղջիկների մրցաշարին մասնակցել է 22 երկրի 62 մարզուհի: Մրցանակակիր են դարձել 13 երկրի ներկայացուցիչներ, իսկ ոսկե մեդալի են արժանացել միայն 4 երկրի պատվիրակներ,որից մեկը Հայաստանի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն է:
Այս տարիքային խմբի Եվրոպայի լավագույն ծանորդուհի է ճանաչվել 69 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնուհի, ռուսաստանցի Քսենյա Մաքսիմովան՝ 315,4 միավորով: Յայլյանը 270,6 միավորով 8-րդ տեղն է զբաղեցրել:
Միավորների հաշվարկով թիմային պայքարում այս տարիքային խմբի ընտրանիների ուժեղագույնների եռյակն այս տեսքն ունի՝
1.Ուկրաինա, 7 մասնակից ՝ 475 միավոր,
2. Ռուսաստան, 5 մասնակից՝417 միավոր,
3. Լեհաստան, 7 մասնակից՝ 410 միավոր,

11.ՀԱՅԱՍՏԱՆ, 2 մասնակից ՝ 145 միավոր: Մինչև 20 տարեկան երիտասարդների առաջնության թիմային պայքարում մեդալների հաշվարկով լավագույն քառյակն այս տեսքը ունի՝
Ո Ա Բ
1.Ռուսաստն, 8 մասնակից՝ 17 7 0
2.Իտալիա, 4 մասնակից՝ 3 1 1
3.Մոլդովա ,1 մասնակից՝ 3 0 0
4.ՀԱՅԱՍՏԱՆ, 8 մասնակից՝ 1 4 2
Հանդես են եկել 33 երկրի 109 ծանրորդներ: Մրցանակակիր են դարձել 12 երկրի, իսկ ոսկե մեդալակիր՝ միայն 4 երկրի ներկայացուցիչներ:
Այս տարիքային խմբի Եվրոպայի լավագույն ծանրորդ է ճանաչվել 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձած 20-ամյա ռուսաստանցի Վիկտոր Գետցը ՝ 447,5 միավորով: Մեր պատվիրակներից լավագույնը 105 կգ քաշային 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանն է, ով 431,5 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը:
Այս տարիքային խմբի միավորների հաշվարկով ուժեղագույնների վեցյակն հետևյալ տեսքն ունի ՝


1. Ռուսաստան, 8 մասնակից ՝ 651 միավոր,
2. ՀԱՅԱՍՏԱՆ, 8 մասնակից ՝ 496 միավոր,
3. Լեհաստան, 8 մասնակից ՝ 489 միավոր ,
4. Թուրքիա, 8 մասնակից ՝ 461 միավոր,
5. Ուկրաինա, 7 մասնակից ՝ 403 միավոր,
6.Ադրբեջան, 5 մասնակից ՝ 293 միավոր:
Մինչև 23 տարեկանների մեդալների հաշվորկով ուժեղագույն եռյակում են ՝
Ո Ա Բ
1. Ռուսաստան, 6 մասնակից՝ 8 3 4,
2. Իսպանիա, 5 մասնակից՝ 6 2 1,
3. Բելառուս, 2 մասնակից ՝ 3 1 2,
7.ՀԱՅԱՍՏԱՆ, 1 մասնակից՝ 1 1 0
Այս տարիքային խմբի պայքարին մասնակցեցին 28 երկրի 80 ծանրորդներ: Մրցանակակիր դարձան 16 երկրի, իսկ ոսկե մեդալակիր՝ 7 երկրի ներկայացուցիչներ: Վերջիններիս թվում է 21-այմա Սմբատ Մարգարյանը, ով 145 կգ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Այս տարիքային խմբի Եվրոպայի լավագույն ծանրորդ 446 միավորվ ճանաչվեց 85 կգ քաշային կարգի Եվրոպայի փոխչեմպիոն ալբանացի Հիսեն Պուլակուն: Սմբատ Մարգարյանը 395,8 միավորվ զբաղեցրեց 29-րդ տեղը:
Այս տարիքային խմբի միավորների հաշվարկով լավագույն եռյակում տեղեր զբաղեցրին՝
1. Լեհաստան, 8 մասնակից՝ 464 միավոր,
2. Ռուսաստան, 6 մասնակից ՝ 453 միավոր ,
3. Թուրքիա, 8մասնակից ՝ 443 միավոր,
20.ՀԱՅԱՍՏԱՆ, 1 մասնակից ՝ 75 միավոր:


Մնում է ավելացնել, որ Հայաստանի ընտրանուց մրցանակակիր դարձած 5 պատվիրակներն ընդհանուր առմամբ Լիմասոլում նվաճեցին 12 մեդալ, այդ թվում ՝ 4 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե պարգև: Հավելենք նաև ուրախալի ևս մեկ փաստ, որ 105 կգ քաշային կարգում երկամարտում Եվրոպայի փոխչեմպիոն դարձած 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Կիպրոսում համաշխարհային նոր ռեկորդի հեղինակ դարձավ: Նա պոկում վարժությունում կարողացավ 1 կգ –ով թարմացնել իրեն իսկ պատկանող աշխարհի պատանեկան ռեկորդն ու այն հիմա հավասար է 184 կգ-ի, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված