Սմբատ Մարգարյան. «Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ինձ համար երկամարտի նոր արդյունք գրանցեցի»Սմբատ Մարգարյան. «Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ինձ համար երկամարտի նոր արդյունք գրանցեցի»

Սմբատ Մարգարյան. «Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ինձ համար երկամարտի նոր արդյունք գրանցեցի»

27.11.14 13:01
Սմբատ Մարգարյան. «Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ինձ համար երկամարտի նոր արդյունք գրանցեցի»

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվում էծանրամարտի մինչև 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց հավաքականում՝ 56կգ.քաշային այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը հրում վարժությունում գլխավերևում պահելով 145կգ կշռող ծանրաձողը նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտի 252 կգ-ով (107+145կ) նվաճեց արծաթե մեդալը:

Այս առիթով էլ շնորհավորեցինք երիտասարդ ծանրորդին ու զրուցեցինք ինչպես այս առաջնության, այնպես էլ օրերս Ալմաթիում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության մասին, որը վարկանշային էր 2016թ օլիմպիական խաղերի համար:

-Սմբա’տ, օրեր առաջ մասնակցեցիր նաև մեծահասակների աշխարհի առաջնությանը: Հոգնածություն չկա՞ր. ինչպե՞ս էիր քեզ զգում այս մրցումներից առաջ:

-Իհարկե, ծանրաբեռնվածությունը մեծ էր, բայց ճիշտ մարզումների արդյունքում կարողացա արագ վերականգնվել:

-Ինչպես Ալմաթիում, այնպես էլ Լիմասոլում պոկում վարժությունում բավարարվեցիր 107կգ-ով: Մարզումների ժամանակ բարձրացրել ես ավելի բարձր կգ-ներ, թե առայժմ սա է քո ուժերի սահմանագիծը:

-Այո, պոկում վարժությունում 2 մրցմանն էլ գրանցեցի 107կգ.: Մարզումների ժամանակ բարձրացրել եմ նաև 110կգ կշռող ծանրաձողը, բայց մրցմանը առայժմ չի հաջողվում ինձ երթարկել այդ կիլոգրամները:

-Պոկում վարժությունից հետո դուրս մնացիր լավագույն եռյակից, զբաղեցնելով 4-րդ տեղը, բայց գիտենք, որ հրումում դու քեզ ավելի լավ ես զգում: Մտածո՞ւմ էիր, որ 2-րդ վարժության ժամանակ կկարողանաս ետ բերել կորցրած կիլոգրամները:

-Այո, ճանաչելով մրցակիցներիս՝ դա շատ լավ գիտակցում էի: Իմանալով իրենց հնարավորությունները՝ հրում վարժությունում ես պատրաստ էի իրենց շրջանցել երկամարտի արդյունքում:

-Երկամարտի արդյունքով ցույց տվեցիր 2-րդ արդյունքը՝ առաջատարին զիջելով 4կգ: Կարող ե՞նք ասել, որ պոկում վարժության 3-րդ չստացված մոտեցումը վճռորոշ եղավ քեզ համար:

-Ինչո՞ւ հենց պոկման: Ծանրորդի համար բոլոր ձախողված մոտեցումներն էլ վճռական են: Հրման ժամանակ ինձ հնարավորություն տրվեց շրջանցել բոլորին, բայց ես ձախողեցի ու չկարողացա գլխավերևում պահել 149կգ կշռող ծանրաձողը:

-Տարին մոտենում է ավարտին: Ամփոփելով այն՝ ինչպիսին էր քեզ համար 2014թ մարզական տեսանկյունից:

-Այս տարի ես մեծահասակների Եվրոպայի առաջնության ժամանակ ինձ համար գրանցեցի երկամարտի նոր արդյունք: Ընդհանուր ծանրաբեռնված տարի էր: Իմ տեսանկյունից՝ ոչ այնքան լավ, բայց կարողացա ինչ-որ չափով գոհացնել մարզիչներիս պահանջները:

Գ.Փ.

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված