Սամվել Սևյանը հաղթեց Սենթ ԼուիսումՍամվել Սևյանը հաղթեց Սենթ Լուիսում

Սամվել Սևյանը հաղթեց Սենթ Լուիսում

25.11.14 16:26
Սամվել Սևյանը հաղթեց Սենթ Լուիսում


Գրոսմայստեր Սամվել Սևյանը (ԱՄՆ) Սենթ Լուիսում շրջանային կարգով անցկացվող մրցաշարի 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց իր մարզիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ, իսկ նախավերջին` 8-րդ տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան):

Սևյանը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ, անկախ վերջին տուրի արդյունքներից, իր համար ապահովեց առաջին մրցանակը, քանի որ մոտակա մրցակիցը` գրոսմայստեր Սեմի Շոկերը (Եգիպտոս), 13-ամյա հայ շախմատիստից ետ է մնում 2 միավորով:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված