Հայ ծանրորդները Լիմասոլում ենՀայ ծանրորդները Լիմասոլում են

Հայ ծանրորդները Լիմասոլում են

24.11.14 10:01
Հայ ծանրորդները Լիմասոլում են

Այս օրերին՝ նոյեմբերի 20-29-ը, կիպրական Լիմասոլում զուգահեռաբար անցկացվում են մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները

Բնականաբար, մրցատեղիում է նաև ծանրամարտի Հայաստանի պատվիրակությունը՝ ծարամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի ղեկավարությամբ:

Ինչպես տեղեկացնում է Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Լիմասոլում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանելու են 10 ծանրորդ և 2 ծանրորդուհի:
Մինչև 23 տարեկանների մրցապաքարին կմասնակցի 2010 թ Սինգապուրի պատանեկան ամառային 1-ին խաղերի բրոնզե մեդալակիր, 21-ամյա Սմբատ Մարգարյանը (56 կգ):
Լիմասոլում հանդես եկող մասնակիցների թվում են նաև այս տարի օգոստոսին Նանցզինում կայացած պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանը (77 կգ) և գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:

Մինչև 20 տարեկան երիտասարդների պայքարին կմասնակցեն նաև Րաֆֆի Գալստյանն ու Գևորգ Բաղդասարյանը (երկուսն էլ 62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (77 կգ), Մկրտիչ Մկրտչյանն ու Գարուշ Ղուկասյանը (երկուսն էլ 94 կգ) և Մհեր Պողոսյանը (105 կգ):
Մինչև 20 տարեկան աղջիկների մրցավեճին մասնակցելու են Իզաբելա Յայլյանը (63 կգ) և Տաթև Հակոբյանը (69 կգ): Յայլյանը նույնպես հանդես է եկել Ալմաթիում կայացած մեծահասակների աշխարհի:
Հավելենք նաև, որ մեր պատվիրակներից առաջինը նոյեմբերի 23-ին մրցահարթակ բարձրացան 62 կգ քաշային Րաֆֆի Գալստյանն ու Գևորգ Բաղդասարյանը

Իսկ արդեն այսօր՝ տեղական ժամանակով 13:00-ին մինչև 23 տարեկանների մրցաշարի 56 կգ քաշային կարգում ելույթ կունենա Սմբատ Մարգարյանը, 19:00-ին էլ մինչև 20 տարկանների մրցաշարում՝ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը, ովքեր համապատասխանաբար երկամարտի 250 կգ և 300 կգ նախնական պատվերներ են կատարել:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված