Յայլյանը դժգոհ չէ, իսկ Գովելյանը կարող է քաշային կարգը փոխելՅայլյանը դժգոհ չէ, իսկ Գովելյանը կարող է քաշային կարգը փոխել

Յայլյանը դժգոհ չէ, իսկ Գովելյանը կարող է քաշային կարգը փոխել

18.11.14 10:03
Յայլյանը դժգոհ չէ, իսկ Գովելյանը կարող է քաշային կարգը փոխել


Ալմաթիում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանշային էր 2016թ օլիմպիական խաղերի համար: Կարևոր այս ստուգատեսին մասնակցեցին նաև տղամարդկանց ու կանանց Հայաստանի հավաքականները: Թիմային պայքարում տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավեց 16-րդ տեղը, իսկ կանաց թիմը՝ 31-րդ:

Մրցումներից հետո զրուցեցինք կանանց հավաքականի ներկայացուցիչներ` 63կգ քաշային Իզաբելլա Յայլյանի և 53կգ քաշային Աննա Գովելյանի հետ: Մարզուհիները նշեցին, որ բարձր տրամադրությամբ էին մեկնել Ալմաթի ու մրցումներին լավ էին տրամադրված.

Նշենք, որ Աննա Գովելյաըն գրավել է 22-րդ տեղը, իսկ Իզաբելլա Յայլյանը՝ 19-րդ

«Մինչ մրցումների մեկնարկը 5-6 հավաք ենք անցկացրել: Մարզումների ընթացքում փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի լավ ներկայանանք, լավ արդյունքներ ունենանք ու ամենակարևորը՝ վարկանշային միավորներ ձեռք բերենք:

Ընդհանուր առաջնությունը լավ էր կազմակերպված: Ելույթներիս միջին գնահատական կտամ, դժգոհ չեմ, բայց գոհ էլ չեմ: Պոկում վարժությունում ավելին չէի կարող անել: Մրցման ժամանակ բարձրացրեցի 97կգ կշռող ծանրաձողը, որը մարզումների ընթացքում չէի բարձրացրել: Այլ էր հրման դեպքում. կարող էի ավելի լավ մասնակցել, բայց չստացվեց: Եթե կարողանայի բարձրացնել 114կգ-ն, ապա կարող էի ևս 2 մարզուհու շրջանցել»,-ասաց Իզաբելլա Յայլյանը:

«Տրամադրությունս շատ լավ էր մրցումներից առաջ: 6 հնարավորից կատարեցի 4-ը, բայց կարող էի ավելի լավ մասնակցել: Մարզիչս այնքան էլ գոհ չէր ցուցադրածս արդյունքից, ասեց, որ կարող էի ավելին անել ու որ կարող եմ քաշային կարգս 53-ից փոխել 58կգ-ի»,-նշեց Աննա Գովելյանը:

Հիշեցնենք, որ կանանց հավաքականի կազմում Ալմաթիում ներկայացան նաև Էլեն Գրիգորյանը (26-րդ), Քրիստինե Պողոսյանը (33-րդ), Մելինե Դալուզյանը (11-րդ) և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը (15-րդ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված