Խուրշուդյանը 15-րդն էԽուրշուդյանը 15-րդն է

Խուրշուդյանը 15-րդն է

16.11.14 14:44
Խուրշուդյանը 15-րդն է

Ալմաթիում շարունակվում է ծարամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հարթակը տամադրվել է գերծանր քաշային մազիկ-մարզուհիներին: Կանանց պայքարում քիչ առաջ 75+քաշային կարգում իր ելույթները ավարտեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Մեր մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 107կգ, հերց 136 ու երկամարտի 243կգ արդյունքով գրավեց 15-րդ տեղը:

Այս քաշային կարգում անգերազանցելի էր ռուս Տատյանա Կաշիրինան: Վերջինս երկամարտի 348 կգ (155+193) արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ 5 անգամ թարմացնելով աշծարհի ռեկորդը թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում ու թե՛ երկամարտում: Նշենք նաեւ, որ Կաշիրինան հրաժարվեց հրում վարժությունում իր 3-րդ փորձից:

Քիչ անց տղամարդկանց պայքարում իր ելույթները կսկսի Ռուբեն Ալեքսանյանը: Հաջողություն ենք մաղթում մեր ծանրորդին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված