Ալմաթի-2014. Դալուզյանը տասնյակից դուրս էԱլմաթի-2014. Դալուզյանը տասնյակից դուրս է

Ալմաթի-2014. Դալուզյանը տասնյակից դուրս է

14.11.14 16:05
Ալմաթի-2014. Դալուզյանը տասնյակից դուրս է

Ղազախական Ալմաթիում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից այսօր հարթակ բարձրացավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 69կգ քաշային Մելինե Դալուզյանը:

Մեր ծանրորդուհին պոկում վարժությունում բարձրացրել է 102 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ՝ երկամարտ 227 կգ արդյունքով զբաղեցնելով 11-րդ տեղը:

Նշենք, որ երկամարտի 265 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Հս. Կորեայի ներկայացուցիչ Ռյոն: Երկրորդը ղազախ Ժապարկուլն է 262 կգ-ով, երրրորդը՝ Յուջուանը (261 կգ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված