Հայաստանի չեմպիոնը զոհվել է սարսափելի վթարում (լուսանկար+տեսանյութ)Հայաստանի չեմպիոնը զոհվել է սարսափելի վթարում (լուսանկար+տեսանյութ)

Հայաստանի չեմպիոնը զոհվել է սարսափելի վթարում (լուսանկար+տեսանյութ)

11.11.14 15:14
Հայաստանի չեմպիոնը զոհվել է սարսափելի վթարում (լուսանկար+տեսանյութ)

Շիրակի մարզում երեկ՝ նոյեմբերի 10-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում զոհված 7 մարդկանցից մեկը 20-ամյա Վանիկ Սարգսյանն էր: Նա ծանրորդ էր, թեեւ 2 տարի առաջ վնասվածքի պատճառով թողել էր պրոֆեսիոնալ ծանրամարտը:

2012թ-ին 94կգ քաշային կարգում հանդես եկող Վանիկը հաղթել էր Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է news.am կայքը՝ ներկայացնելով նաեւ պատանի ծանրորդի պատվոգրերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Հոռոմ-Գուսանագյուղ խաչմերուկում տեղի էր ունեցել ողբերգական վթար, որում բախվել էին բեռնատար ավտոմեքենան ու Երեւան-Գյումրի ուղեւորափոխադրում կատարող մարդատար Գազելը, որի 14 ուղեւորներից 7-ը տեղում զոհվել են: Նրանց թվում էր նաեւ Վանիկ Սարգսյանը:

Մանրամասները՝ Գյումրիի Ցայգ ՀԸ տեսանյութում



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված